Այս պահին Բաղրամյան 26-ի դիմաց նստացույցը շարունակվում է: Չնայած փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հորդորներին՝ ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան 26-ից:
«Եթե համակեցության կանոնները խախտվեն, պատասխանատվությունը ընկնում է ձեզ վրա»,- րոպեներ առաջ ակցիայի մասնակիցներին դիմելով ասաց Օսիպյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ անջատված է Բաղրամյան պողոտայի լույսերը: