Բաղրամյան պողոտայի սկզբնամասում արդեն 3 ժամ շարունակվող հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ակցիայի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ նստացույցին արդեն միացել են Գյումրիից, մեքենաներով գալիս են նաեւ Սեւանից:
«Մեզ տեղեկություն է հասել նաեւ, որ փակ է Երեւան- Թբիլիսի ճանապարհը եւ, կարծես, այդ տեղեկատվությունը հաստատվում է, բայց հայտնի չէ, թե որ մասում է փակ»,-նշեց նա:
Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ իրենք մնալու են այնքան, մինչեւ չեղյալ համարվի էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը: