տուն Լուրեր Բաղրամյան գյուղի աշակերտների թունավորման պատճառը բուֆետի սնունդն է եղել. գյուղապետ

Բաղրամյան գյուղի աշակերտների թունավորման պատճառը բուֆետի սնունդն է եղել. գյուղապետ

123
0

թունավորում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին, ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները թունավորման նախանշաններով տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:

Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղրամյան գյուղի գյուղապետ Սոս Բենիամինյանը հայտնեց, որ պատճառը բուֆետի սնունդն է եղել:

«Բոլոր երեխաները նրբերշիկ են կերել, և, հավանաբար, հենց դա էլ եղել է թունավորման պատճառը: Ինչ վերաբերում է քանակին, գիտեք՝ սկզբում նշվեց, որ 20 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, հետո 22, քիչ առաջ էլ երեխաների թիվը 28-ի էր հասնում: Ես հիմա հիվանդանոց եմ գնում և քիչ ուշ հստակ կճշտեմ և կտեղեկացնեմ Ձեզ, թե քանի երեխա է տեղափոխվել հիվանդանոց և քանիսն է այժմ այնտեղ գտնվում»,-նշեց գյուղապետը:

Հ.Գ. Քիչ ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: