Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
Ռումբը տեղակայված է եղել ջիփ տեսակի ավտոմեքենայի մեջ, որը գտնվել է Բաղդադի արևելյան Մադինաթ-Սադր շրջանի շուկայում, գեղեցկության սրահի դիմաց: Այդ շրջանում ապրում են շիա իսլամականներ:
Ոստիկանության տվյալներով` ահաբեկչության զոհերը գերազանցապես կանայք են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որի անդամների խոսքով` իրենց նպատակն է եղել ոչնչացնել շիա ոստիկաններին, ովքեր հսկում էին շուկան: