տուն Քաղաքական Միջազգային Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ

Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ

78
0

jurf-al-sakhar-baghdad-isis

Առնվազն 12 մարդ մահացել է Բաղդադում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

Պայթյունը որոտացել է մայրաքղաքի ռեստորաններից մեկի մոտ, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հրամայել էր այսօրվանից դադարեցնել մայրաքաղաքում պարետային ժամը, որը գործում էր վերջին մի քանի տարիներին՝ անբարենպաստ ներքաղաքական զարգացումների պատճառով։