տուն Լուրեր Բադեն-Բադենում հանգստանալուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան. «Ժողովուրդ»

Բադեն-Բադենում հանգստանալուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան. «Ժողովուրդ»

131
0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Ս. Սարգսյանը հանգստանալու է թոռնիկների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստացվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային:

Հավելենք, որ նա 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետեւ մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: