տուն Լուրեր Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով

Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով

89
0

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում սահմանադրական հետեւանքների մասին, նշվում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

«Հայաստանի արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է եզրակացություն տրամադրել Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության մասին կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետեւանքների մասին»,- նշվում է կայքում: