տուն Լուրեր Բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը (տեսանյութ)

Բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը (տեսանյութ)

108
0

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը, որը  կապում է Չինաստանի Հոնկոնգ, Մակաո և Չժուհայ քաղաքները: Կամրջի  շինարարական աշխատանքները սկսվել են 2009 թվականից։ Նրա երկարությունը 55 կմ է, քաշը՝ 400 հազար տոննա։ Կամուրջը բավականին ամուր է, այն նախատեսված է ծառայելու շուրջ 120 տարի, կարող է դիմակայել բնական աղետներին՝ քամու մինչեւ 300 կմ/ժամ արագությամբ հզոր թայֆունին եւ անգամ մինչեւ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին: