Life-ը ձեռք է բերել տեսանյութի բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Միչուրինսկի պողոտայում գտնվող Դոմինիոն բնակելի համալիրի բնակարանում քննչական գործողությունների անցկացման ժամանակ: Տեսանյութում երեւում են փողով (դոլար, եվրո և ռուբլի) լի տասնյակ տուփեր: Արժույթի մի մասը բանկային կնքված փաթեթներով էր, իսկ մյուս մասը ուղղակի կապված էր ռետինե երիզներով։
Ամբողջ թղթադրամը տարվել է փորձաքննության, որպեսզի ստուգվեն դրանց սերիական համարները, ինչպես նաև պարզել, թե որտեղից է այն ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյին ձերբակալել են սեպտեմբերի 9-ին: Ձերբակալությանը հաջորդած խուզարկության արդյունքում գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է խոշոր չափերի` կանխիկ 9 մլրդ ռուբլի գումար: