տուն Քաղաքական Միջազգային Բացահայտվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակից ևս մեկ անձի ինքնությունը

Բացահայտվել է Փարիզի ահաբեկչություններին մասնակից ևս մեկ անձի ինքնությունը

73
0

10898187_770025376410710_514885161504335009_n
Ֆրանսիական ոստիկանությունը բացահայտել է նախորդ շաբաթ Փարիզում կատարված ահաբեկչության գործողություններին մասնակցության մեջ կասկածվող ևս մի անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ այս անձը եղել է Ահմեդ Կուլիբանիի հանցակիցը, ով պատանդ էր վերցրել Փարիզում գտնվող նպարեղենի հրեական խանութի այցելուներին:
Ոստիկանության ներկայացուիչները ահաբեկչի մասին տեղեկություններ են հայտնաբերել Փարիզից հարավ ընկած Ժանտիա բնակավայրում գտնվող բնակարանի զննության ժամանակ, որը վարձել էր Կուլիբանին ահաբեկչական գործողություններից մի քանի օր առաջ: Տանը գտնվել են նաև մեծ քանակությամբ ռազմամթերք, Իսլամական պետության դրոշներ, ծայրահեղ իսլամիստական գրականություն, ինչպես նաև մոտոցիկլի բանալիներ, ինչը իրավապահներին թույլ է տվել դուրս գալ նոր հետքի վրա:
Չի բացառվում, որ ահաբեկիչն արդեն գտնվում է Սիրիայում:
Հիշեցնենք, որ հրեական խանութոմ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը խլել է 4 պատանդի կյանքը: Ահմեդ Կուլիբանին, սպանվել է: