ԲՀԿ արդեն նախկին անդամ Վահան Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»: