տուն Լուրեր Բա ինչի՞ համար են էդ քարտերը տվել, որ չենք կարողանալու մասնակցել. Հարցում

Բա ինչի՞ համար են էդ քարտերը տվել, որ չենք կարողանալու մասնակցել. Հարցում

153
0

Ըստ ՀՀ օրենքիˋ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

Չնայած նույնականացման քարտը գործում է ՀՀ տարածքում որպես անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք փոխել են իրենց նախկին անձնագիրը նույնականացման քարտով՝ դեկտեմբերի վեցին դրանցով չեն կարողանա մասնակցել հանրաքվեին:

Araratnews.am-ը փորձեց անցորդներից փորձեց պարզել, արդյոք ունե՞ն նույնականացման քարտ և տեղյա՞կ են, որ հանրաքվեին չեն կարողա մասնակցել միայն  այդ քարտերով.«Ճիշտն ասած, չգիտեինք, բա ինչի՞ համար են էդ քարտերը տվել, որ չենք կարողանալու»:

Մարդկանց անիրազեկվածությունից կարելի է եզրակացնել, որ դեկտեմբերի 6-ինˋ Հանրաքվեի օրը, ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն ավելորդ անհարամարության մեջ հայտնվել: