տուն Լուրեր Ազնիվ չի լինի մեղքը միայն Բիբինի վրա բարդել. Նաիրա Զոհրաբյան

Ազնիվ չի լինի մեղքը միայն Բիբինի վրա բարդել. Նաիրա Զոհրաբյան

123
0

200613.3_0_0

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու Բիբինի և ՀԾԿՀ միջև, կարծես, սրվող հարաբերություններին, ասաց, որ մեղքը :

«Ես կարծում եմ, որ միայն Բիբինի վրա բարդել մեղքը, իհարկե, բացարձակապես ազնիվ չի լինի, քանի որ, ինչպես շատ իրավացիորեն նշեց իմ գործընկեր Գուրգեն Արսենյանը, մենք ունենք և կարող ենք ունենալ այն մտահոգությունները, որ բազմաթիվ «յան»-ով վերջացողներ ևս շատ լուրջ պատասխանատվություն պիտի կրեն այս ամենի համար»:

Այսօր ՀԾԿՀ-ում ընթացող նիստին զուգահեռ տասնյակ ակտիվիստներ բողոքի ցույց էին իրականացնում շենքի առջև: Նրանցից չորսը բերման է ենթարկվել: Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ նրանց ձերբակալությունն անհիմն է:

«Ակտիվիստների ձերբակալությունը միանշանակ և բացարձակ համարում եմ դատապարտելի: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր համար անընդունելի երևույթների վերաբերյալ օրենքի շրջանակում արտահայտել իր բողոքի ձայնը»,- ասաց նա:

Պատգամավորը վստահ է, որ այդ երիտասարդները օրենքի ակնհայտ խախտում թույլ չեն տվել, որը ենթադրի՝ նրանց ազատազրկել կամ տեղափոխել բաժին:

«Նրանք ընդամենը իրենց բողոքն են արտահայտել տեղի ունեցող խայտառակության դեմ»,- ասաց նա: