տուն Լուրեր Ազնավուրի բանաձեւը (տեսանյութ)

Ազնավուրի բանաձեւը (տեսանյութ)

89
0

12065495_10153625028987270_4770674098185668602_n

 

— Եթե նույնիսկ Դուք ցանկանում եք շարունակել, ընտանիքը չի՞ խնդրում դադարեցնել երգչի կարիերան: 

— Կինս մի օր այդպիսի առաջարկ արեց: Ասաց` պետք է վերջ տալ այս ամենին: Ասացի, որ եթե վերջակետ դնեմ, չշարունակեմ երգել, կմահանամ: Նա էլ, թե`ուրեմն, շարունակիր երգել:

— Տիկին Ուլա Ազնավուրի հետ արդեն կես դար է` ամուսնացած եք, բայց նա երբեք ձեզ չի ուղեկցում համերգների ժամանակ: Ինչո՞ւ:

— Իմ կինը չի սիրում ճամփորդել: Նա միշտ իր գործերին է, երեխաների հետ: Ընդհանրապես աստղի կին չէ, նա բանվորի կնոջ պես է իրեն պահում: Աստղային կյանքի հետ զահլա չունի. չի սիրում, որ այստեղ – այնտեղ պատվեն իրեն, ընդունելությունների հրավիրեն… Աստղի կինը տնից անտեղյակ, հավաքից հավաք պիտի անցնի սեթեւեթանքով… Իմ կինը նրանցից չի:

— Մի անգամ հայտարարեցիք, որ պատրաստ եք ձեր տան դռները բացել գաղթականների առջև: Քանի՞ գաղթական է հիմա ապրում Ձեր տանը: 

— Ես չեմ ուզում, պարզապես, մի ինչ-որ միգրանտի օգնել: Ուզում եմ, որ ինձ մոտ եկող գաղթականները հայերեն խոսեն: Ինչո՞ւ ես ընդունեմ մեկին, որի լեզուն չեմ հասկանալու: Անհեթեթ բան կլիներ դա: Սիրով իմ հարկի տակ կհյուրընկալեմ մի ամուսնական զույգի… Որքան ուրախ կլինեմ, եթե կինը հայկական համեղ կերակուրներ պատրաստել իմանա, ամուսինն էլ, մի գործ գտնի քաղաքում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում