տուն Լուրեր Ազնավուրը և Օլանդը հանդիպել են, քննարկել նաև՝ ԼՂ հարցը

Ազնավուրը և Օլանդը հանդիպել են, քննարկել նաև՝ ԼՂ հարցը

96
0

74

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ֆրանսիայի նախագահի Instagram-ի էջում այդ հանդիպումից լուսանկար է տեղադրվել: Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում նույնպես տեղադրել է լուսանըարը: Նկարում նաև Օլանդի գրառումն է. «Կեսօրից հետո է, զրուցում եմ Շառլ Ազնավուրի` ֆրանսիական շանսոնի լեգենդի հետ»:

Իսկ «HAY Prod» էջի գրառման մեջ ասվում է.  «Շառլ Ազնավուրը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նրանք խոսել են նաև Արցախյան հարցի մասին»(Charles Aznavour s’est entretenu hier après midi avec le Président de la République François Hollande au sujet notamment de la situation au Karabakh…)։

85