«Իմ քայլը» դաշինքից ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանին այսօր հարցրին՝ արդյոք հանձնաժողովների հետ կապված կա՞ որոշում, թե ով որ հանձնաժողովը կղեկավարի: «Իմ քայլը» խմբակցությունում այժմ քննարկումները շարունակվում են Ազգային ժողովի հետագա կազմի, հանձնաժողովների աշխատանքի շուրջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին Ազգային ժողովում սենյակների տրամադրումը վիճակահանությամբ կազմակերպել, Ալեն Սիմոնյանն ասաց՝ այդ որոշումը տրամաբանական է:
Տեսանյութը՝Armlur.am-ի: