Քիչ առաջ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում մեկնարկեց եռյակիˋ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության հերթական նիստը:
Նիստին ներկա են ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» -ից Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ այսօրվա հանդիպմանը քննարկվելու են հոկտեմբերի 10-ի հանրահավաքի և մարզային այցելությունների հետ կապված հարցեր: Այս մասին անցած հանդիպմանը հայտնել էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: