ԱԺ-ում Գյումրիում հունվարի տասներկուսին տեղի ունեցած դաժան սպանության եւ դրա իրավական հետեւանքների թեմայով խորհրդարանական լսումները սկսվեցին վիճաբանությամբ:
Նիստը չսկսած՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջարկեց լսումներն անցկացնել նիստերի դահլիճում:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ հանձնաժողովը լրջագույն այս խնդիրը քննարկելու համար հատկացրել է ընդամենը մեկ ու կես ժամ: «Ստացվում է, որ այս ամենն արվում է պարզապես «գալչկա» դնելու համար:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց քաղաքական շոուների բեմահարթակ չդարձնել լսումները: «Ես դա թույլ չեմ տա:
Արհեստական եք լարում»,-ասաց նա:
Ի վերջո նիստը սկսվեց և իր ելույթը սկսեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: