Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկվեցին եւ ընդունվեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը:
Նիստի ժամանակ նաև ներկայացվեց «Պրոբացիայի պետական ծառայության մասին» նախագիծը, որը ներկայացրեց Արդարադատության նախագահ Արփինե Հովհաննիսյանը.«Առաջին հերթին չափազանց կարևորում եմ հաշտարարությանը վերաբերող դրույթների նախատեսումը: Խոսքը վերաբերում է հաշտարարության իրականացմանը և սա չափազանց կարևոր գործառույթ է: Այսինքն՝ պրոբացիայի ծառայությունը համարվելու է նաև ՀՀ-ում հաշտարարություն իրականացնող մարմին, որին այդ լիազորությունները տրվելու են»:
Նախագծի վերաբերյալ նախարարին հարց ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը.«Պրոբացիայի այս ծառայությունը վերջնական ներդնելով և բոլոր այդ բարեփոխումները կատարելով, արդյո՞ք ունեք կանխատեսում՝ այսօրվա դրությամբ ինչքանո՞վ կթեթևանան մեր ՔՀ-ում եղած խնդիրները»:
Պարոն Պողոսյանին ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ պրոբացիայի պետական ծառայության ներդրումը հնարավորություն կտա լուծել միանգամից մի քանի խնդիրներ՝ նախ փորձել լուծել ՔՀ-ի գերբեռնվածության խնդիրը: