Ընդդիմադիր ակտիվստ Վարդգես Գասպարին երեկ կոչով դիմել էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Հրանտ Բագրատյանին և Թևան Պողոսյանին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության (երաշխավորագրերի միջոցով) և խոշտանգումների դադարեցման հարցում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց` Վարդգես Գասպարիի կոչին արձագանքել են պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսան Արզումանյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Նիստի մեկնարկին էլ Թևան Պողոսյանը պատգամավորներին կոչ արեց միացնել երաշխավորագրերն ու ուղարկել:
Պարոն Պողոսյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ նախաձեռնությանը կարող են միանալ ԱԺ այլ պատգամավորներ եևս, ովքեր ցանկություն կունենան: