Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Վահե Դանիելյանը:
Ըստ Մանուկյանի պաշտպանի, դատարանը որոշում է կայացրել, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:
«Դատարանն օբյեկտիվորեն քննություն արեց և կայացրեց արդարացի որոշում, որ ձերբակալությունը կատարվել է անօրինական կերպով»,- ասաց Վահե Դանիելյանը: