տուն Լուրեր ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

99
0

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 10-ին, շարունակվում են հերթական քառօրյայի աշխատանքները։

Նիստը սկսվեց արդեն քննարկված նախագծերի քվեարկությամբ։ Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, «Տոների և հիշատակի մասին» օրենքում, Ջրային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում, Պետական գույքի մասնավորեցման 20017-2020 թթ. ծրագրերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։