Խորհրդարանում շարունակվում են քառօրյայի աշխատաքները: «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ խմբակցությունները հայտնեցին իրենց դիրքորոշումը: ԱԺ ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ նշեց, որ օրենքի կիրառման հետաձգումը հարցի լուծում չէ և ավելացրեց, որ ԲՀԿ-ն քվեարկելու է ձեռնպահ:
«Ձեռնպահ է քվեարկելու նաև «Ժառանգությունը»»,- ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը ևս նշեցին, ո ր օրենքի նախագծի հետաձգմանը կքվեարկեն ձեռնպահ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմ Ռուստամյանն էլ հայտնեց, որ իրենք կողմ են քվեարկելու:
Այսպիսով՝ 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքի կիրառությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու մասին նախագիծն ընդունվեց: