տուն Լուրեր ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած 12 նախագծերը

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած 12 նախագծերը

135
0

ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի սկզբին շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Հարակից զեկուցող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կարճ ելույթից հետո ԱԺ-ն անցավ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանը:

 Մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 ձայնով:
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց միաձայն։
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած հարցն ընդունվեց 114 ձայնով:
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ևս ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով:
«Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 114 կողմ ձայներով:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 76 կողմ, 13 դեմ, 23 ձեռնպահ ձայներով:
Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 115 կողմ ձայներով:
ա) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ընդունելու մասին հարցը, ընդունվեց 114 կողմ ձայներով: Այս Հարկային օրենսգրքի փոփոխությունը այն մեծ փաթեթը չի, հայտարարեց Բաբկեն Թունյանը, խոսքը հարկային գաղտնիքի մասին հարցն է։
Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբոսղջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց միաձայն:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով:
Վարազդատ Կարապետյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 116 կողմ ձայներով: