ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց Ընտրական նոր օրենսգիրքն առաջին ընթեցրմամբ ընդունելու մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ 9, իսկ 5 պատգամավոր ձեռնպահ էր: Սակայն, մինչ քվեարկությունը որոշ պատգամավորներ փորձում էին վարման կարգով ելույթ ունենալ, բայց նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե թույլ կտան խոսել միայն քվեարկությունից հետո: Սա առաջացրեց ներկաների ծիծաղը: «Հենց սկզբից ռումբ եք դնում ԸՕ-ի տակ, սա խայտառակություն է»,- քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Քվեարկությունից անմիջապես հետո նիստին մի քանի վայրկյանով եկած պատգամավորները արագ հեռացան նիստերի դահլիճից: