տուն Լուրեր ԱԺ-ն բարձրացնելու է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը

ԱԺ-ն բարձրացնելու է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը

129
0

Azgayin-joxovՀայաստանի Ազգային ժողովը հաջորդ քառօրյային քվեարկության է դնելու ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված շեմը։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել է Միքայել Մելքումյանը,։ Նրա խոսքով, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը սահմանվի 10 միլիոն հայկական դրամ, միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 5 միլիոն ՀՀ դրամ, եթե դրամային եւ արտարժութային ավանդներ են եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 միլիոն դրամով:

Գործող օրենքով հիմնադրամը երաշխավորում է դրամով 4 մլն դրամով, եւ արտարժույթով 2 մլն դրամի չափով ավանդները։

Նրա ելույթից հետո խոսել է միայն ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, որը դրական է գնահատել նախագիծը, նշել, որ ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծն արժանացել է նաեւ կառավարության հավանությունը։ «Արվել է չափազանց օգտակար, մեր քաղաքացիների եւ բանկային համակարգի շահերը հաշվի առնող առաջարկ»,- ասել է Մինասյանը։ Պատգամավորները նախագծի վերաբերյալ դիտողություններ չունեին, ուստի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նախագիծը քվեարկության կդրվի հաջորդ քառօրյային։