տուն Լուրեր Աժ-ի քվեարկությունը հասարակության տրամադրության հայելային արտացոլումն էր. Արտակ Դավթյան

Աժ-ի քվեարկությունը հասարակության տրամադրության հայելային արտացոլումն էր. Արտակ Դավթյան

135
0

big_f6856dfc0866da6795cc14f225bfa923

Ազգային ժողովի կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ տնտեսական գործընկերության հարցում Հայաստանն իր ընտրությունը կայացրել է:

«Տարիներ առաջ ավելի բոցաշունչ ելույթներ էինք լսում, թե մեզ ընդամենը ազատություն է պետք, Արևմուտքը մեզ կօգնի, մեր գլխին երկնային մանանա կթափվի, բայց իրականությունը լրիվ այլ էր: Անցած 23 տարիները ապացուցեցին, որ ազատություն կա՝ առանց որևէ տնտեսական հեռանկարի: ՀՀ-ն, երբ իր ընտրությունն արդեն իսկ կատարել է, և այն արդեն իրավաբանորեն արդեն ձևակերպվել է, դա ամենևին չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք Արևմուտքի հետ երկխոսելուց: Սրա մեղավորները նրանք են, ովքեր «կամ-կամ»-ի սկզբունքը առաջադրեցին նախկին խորհրդային միության երկրներին: Մենք տեսնում ենք «և-և»-ի ձևաչափը»,-հայտարարեց Արտակ Դավթյանը՝ շարունակելով. «Այն որոշումը, ինչ մենք կատարեցինք ԱԺ-ում, դա հայելանման արտացոլումն էր, ինչ կար հասարակության տրամադրությունների մեջ»:

Այն մասին, թե ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներ չեղան, Արտակ Դավթյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ եղել են. «Չեմ կարծում, թե այնպիսի աշխարհացունց մտքեր, որ պիտի լսեինք, չենք լսել»: