տուն Լուրեր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Աղվան...

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Աղվան Վարդանյանը

77
0

axvanԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 10–ին նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը իր տեղակալի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել Աղվան Վարդանյանի թեկնածությանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: