տուն Լուրեր Աժ դիմաց բողոքող առևտրականներին են մոտեցել ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները

Աժ դիմաց բողոքող առևտրականներին են մոտեցել ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները

118
0

arm141146005548

Աժ դիմաց բողոքի ցույց կազմակերպած առևտրականները քիչ առաջ փակել էին Աժ Դեմիրճյան փողոցի մուտքը: Նրանց այդ ընթացքում մոտեցան ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը Վահե Էնֆիաջյանը և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Միքայել Մելքումյանը ցուցարարների հետ զրույցում ասաց, որ իրենք երկու նոր օրենսդրական առաջարկ են մշակում և կփորձեն քննարկել դրանք` Աժ արտահերթ նիստի ժամանակ:

Առաջարկների մեջ ներառվել է վաճառողների իրավունքը` կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի նախորդ կամ նոր տեսակը:

Արամ Մանուկյանը ցուցարարներին ասաց, որ իրենք կփորձեն Աժ-ում բարձրացնել իրենց հարցերը, միայն թե իրենք շարունակեն պահել իրենց ճնշումը: