տուն Լուրեր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարություն է տարածել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարություն է տարածել

156
0

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, ինչպես նաև մամուլի առանձին միջոցների որոշ հրապարակումները, տեղեկացնում եմ.

Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվելուց հետո պահպանում է իր լիազորություններն ամբողջ ծավալով մինչև արտահերթ ընտրությունների միջոցով նոր կազմավորված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը։

Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մաս»