տուն Լուրեր ԱԺ արտահերթ նիստն ընդմիջեցին 20 րոպեով

ԱԺ արտահերթ նիստն ընդմիջեցին 20 րոպեով

76
0

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր խորհրդարանում ընդառաջեց պատգամավորներին, որոնք  պահանջում էին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման տեւողությունն ավելացնել: «Մենք եկանք այն եզրահանգման, որ 24-ամյա ռեժիմը կարող ենք փոխել 72-ժամյա ռեժիմի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

ԱԺ նախագահը հորդորեց  պատգամավորներին գալ դահլիճ, որպեսզի  քվեարկեն Ընտրական օրենսգրքի նախագծի ռեժիմի փոփոխությանը: Բայց քանի որ պատգամավորներն արագ չարձագանքեցին Արա Բաբլոյանի կոչին, հայտարարեցին 20 րոպե ընդմիջում:

Սոնա Դավթյան