ԱԺ մաքրուհիների բողոքի ակցիան շարունակվում է, պահանջում են, որ աշխատավարձերը չկրճատվեն: «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն Գարուշ Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս մեկնաբանեց իրավիճակը՝ նշելով, որ հանդիպել է մաքրուհիների հետ, և նրանցից 27-ը համաձայնել են աշխատել 40 հազար դրամով։
Տնօրենի խոսքով՝ այս պահին 27 հոգի դիմում է գրել, որ պատրաստվում է աշխատել: Մյուսների հարցն անորոշ է, բայց եթե աշխատակիցներն այդ գումարով չհամաձայնեն աշխատել, իրենք այլ աշխատակիցների կընդունեն: