տուն Հասարակություն Բժիշկ Ազգի հոգեկան առողջությունը տվյալ երկրի անվտանգության երաշխքին է. Խաչատուր Գասպարյան

Ազգի հոգեկան առողջությունը տվյալ երկրի անվտանգության երաշխքին է. Խաչատուր Գասպարյան

151
0

Xacharur-Gasparyan

Հոգեկան առողջության բարելավման ռազմավարություն կա 2015-2016 թթ-ին հոգեկան առողջության ոլորտում հիմնովին փոփոխություններ իրականացնելու համար: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արմեն Սողոյանը:

«Փոփոխություններ պետք է լինեն ուղղված դեպի հասարակությունը և դեպի հոգեկան առողջությունը»,-ասաց Սողոյանը:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը նշեց, որ Արցախի հոգեկան առողջության խնդիրները ևս ասոցիացիայի մեջ են մտնում:

«Այսօր այն պրոցեսները, որոնք Հայաստանում տեղի են ունենում, իրենց անդրադարձն են ունենում նաև ԼՂՀ-ում: Ընդամենը 20-ամյա  ԼՂՀ-ում հոգեկան առողջության ոլորտում պետք է ժամանակակից մոդելներ բերել: Մենք միշտ կողմ ենք ռեֆորմների, որ անձամբ նախարարը այս ուղղությամբ ավելի մեծ ուժ, էներգիա և ջանք ներդնի: Ազգի հոգեկան առողջությունը տվյալ երկրի անվտանգության երաշխքին է»,-ասում է Գասպարյանը:

Սողոյանը հավելում է, որ Հայաստանում կա 46 հազար մարդ, որը առնչվում է հոգեբուժական ծառայությունների հետ:

«Դա ընդամենը նրանք են, ովքեր դիմել են»,-ասաց Սողոյանը:

Գասպարյանն ընգծում է, որ Հայաստանում խնդիր է ներկայացնում հոգեբանական ծառայությունների լիցենզավորում չունենալը:

«Դա առաջացնում է խնդիրներ: Յուրաքանչյուրը առանց կրթության կարող  է բացել հոգեկան ծառայությունների կենտրոն, և ոչ ոք չի հարցնի ու չի գնա ստուգի, թե նա կրթություն ունի՞, որ բացում է նման կենտրոն»,-հավելում է  Գասպարյանը: