Այսօր Ազգային Ժողովում քվեարկության դրվեց մի շարք պատգամավորների ներկայացրած «Տոների և հիշատակների մասին ՀՀ օրենքում փոփխություն և լրավում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենցավ Ալեքսանդր Արզումանյանը, հայտնելով, որ լրամշակված տարբերակով իրենց մշակած օրենքի տեքստը փչացրել են: Հայտնեց նաև, որ կողմ է քվեարկելու լրամշակված տարբերակին: Քվեարկությունը կատարվեց և ընդունվեց միաձայն:
Քվեարկության դրվեց նաև մի շարք պատգամավորների կողմից առաջադրված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը: «Մենք այս գործերը ժամանակին արել ենք՝ առանց համապատասխան մարմին ստեղծելու: Մի բան էլ՝ չի կարող զենք արտադրող մարմինը լինել Պաշտպանության նախարարության ներքո: Չեն կարող «զակազչիկն» ու «կապալառուն» մի տեղ լինեն: Օրենքը կոպիտ սխալ է իր իսկ էությամբ»: Որոշումն ընդունվեց 104 կողմ, 2 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:
Քվերակության դրվեց մի շարք պատգամավորների կողմից ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություներ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբայնը, հայտարարելով, որ ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ: «ԲՀԿ-ն չի պատրաստվում ինչ-որ խմբի շահերը պաշտպանելու համար ստեղծված մարմնին կողմ քվեարկել: Այլապես, մենք կարող ենք համարել, որ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովները պարազիտներ են»:
Հեղինե Բիշարյանը վարման կարգով ելույթում իր առաջարկությունն արեց բոլոր խմբակցություններին՝ իրենց ներկայացուցիչներին տրամադրելու, և մարմինը խմբակային լինի: Չնայած դեմ արձագանքներին՝ որոշումն ընդունվեց 88 կողմ, 20 դեմ, 4 ձեռնպահ ձայների քանակությամբ: