տուն Լուրեր Ազգային ժողովն այսօր կընտրի գլխավոր դատախազ

Ազգային ժողովն այսօր կընտրի գլխավոր դատախազ

142
0

artur

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն ՀՀ գլխավոր դատախազ:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազին: Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով՝ 5-րդ հոդվածի 9-րդ կետով, եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Խորհրդարանական խմբակցություններից իշխող Հանրապետականը եւ իր գործընկեր ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու դատախազի թեկնածուին, ԲՀԿ խմբակցությունը, ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, չի մասնակցելու քվեարկությանը: Դատախազի ընտրությանը չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը  հստակ դիրքորոշում չի հայտնել:  Պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը սուր քննադատություն է հնչեցրել Դավթյանի հասցեին, Գագիկ Ջհանգիրյանը բարձր է գնահատել նրա մասնագիտական որակները, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը եւս հույսեր չի կապում դատական համակարգի հետ:

Հավելենք, որ նոր դատախազի ընտրության արդյունքները հայտնի կլինեն կեսօրից հետո: