տուն Լուրեր Ազգային ժողովի նիստը չկայացավ

Ազգային ժողովի նիստը չկայացավ

139
0

ԱԺ-ում նիստը տեղի չունեցավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստին 105 պատգամավորից ներկա էին ընդամենը 29-ը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստ կգումարեն ոչ ուշ, քան չորս ժամ հետո, եթե մինչ այդ պատգամավորները հասնեն խորհրդարան:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ ԱԺ քառօրյա նիստերին չի մասնակցելու: