տուն Լուրեր Ազգային ժողովի լռակյացները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն (տեսանյութ)

Ազգային ժողովի լռակյացները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն (տեսանյութ)

164
0

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի նախաձեռնողականությունը չի փոխվել, հակառակը՝ ավելի է վատացել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով խորհրդարանի եւ պատգամավորների գործունեությունը:

«9-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրվել է  ամենացածր ցուցանիշներից մեկը 95/5 հարաբերակցությամբ, այսինքն՝ 95 տոկոսը կառավարության օրենսդրական նախաձեռնություններն են  եւ միայն 5 տոկոսը՝ խորհրդարանինը: Եթե թվերով ասենք, ապա 112 օրենքից միայն 5-ի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է»,- ասաց Լուսինե Վասիլյանը, նշելով, որ իրենք դա  բնորոշել են որպես «խորհրդարանի մեկուսացում»:

Անցյալ նստաշրջանի ընթացքում անփոփոխ է մնացել նաեւ լուռ պատգամավորների թիվը. «Խորհրդարանի կեսից ավելին օրենսդրական քննարկումների ժամանակ ընդհանրապես հարցեր չի տվել, ելույթներ չի ունեցել: 131 պատգամավորից 71-ն ընդհանրապես մեկուսացած են եւ կապ չունեն օրենսդրական քննարկումների հետ»,- ներկայացրեց մասնագետը, հավելելով, որ այդ պատգամավորները հիմնականում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից են:

«ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չեն տվել եւ ելույթ չեն ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝33-ից 24-ը»,- հավելեց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: