տուն Լուրեր Ազգային անվտանգության համակարգում բացահայտվել են նոր խնդիրներ. Կորյուն Նահապետյան (տեսանյութ)

Ազգային անվտանգության համակարգում բացահայտվել են նոր խնդիրներ. Կորյուն Նահապետյան (տեսանյութ)

153
0

sahman

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն աշխատանքից ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-­նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ­ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  հայտարարեց` քառօրյա պատերազմի ընթացքում բացահայտվել են նոր խնդիրներ, որոնց հետ կապված անհրաժեշտ են նոր լուծումներ, նոր մոտեցումներ:

«Քառօրյա պատերազմը վեր հանեց խնդիրներ, որոնց պետք է օպերատիվ արձագանքել եւ անհրաժեշտ է որոշակի ժամանակ  համապարփակ վերլուծելու համար դրդապատճառները, բացերն ու թերությունները, որոնք կան մեր ազգային անվտանգության համակարգում»,- շեշտեց Կորյուն Նահապետյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում: