տուն Լուրեր «Ազատություն Վարդգես Գասպարիին». ակտիվիստները պառկեցին Բաղրամյան պողոտայում

«Ազատություն Վարդգես Գասպարիին». ակտիվիստները պառկեցին Բաղրամյան պողոտայում

65
0

pakercinԵրեւանում այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով  կրկին պառկել են  Բաղրամյան պողոտայում:

Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:

Ոստիկանները գետնին պառկած ակտիվիստներին գծանցումից հեռացրել են ոտքերից եւ ձեռքերից բռնած: Կան բերման ենթարկվածներ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ բերման է ենթարկվել 3 քաղաքացի, նրանք գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում: