Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ցույց- երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Մասնակիցներին, «ոչ թալանին» վանկարկումներով միացել են նաև «Նաիրիտ» գործարանի նախին աշխատակիցներն, ովքեր ավելի քան երկու շաբաթ նստացույց են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև:
Բողոքի ցույցին միացել են նաև քաղաքական գործիչներ, Աժ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ցուցարարներից Լևոն Զաքարյանն իր խոսքում ասաց, որ նախաձեռնողները չեն պատրաստվում նահանջել:
«Մեր պահանջն ուղղված է Սարգսյան Սերժին և Աբրահամյան Հովիկին: Մենք պատրաստ պետք է լինենք ամեն ինչի, նույնիսկ չվճարելու, եթե անջատեն մեր էլեկտրաէներգիան: Եթե դուք չեք կարողանում կատարել ձեր պարտականությունները և հարցին լուծում տալ, ապա մեր ժողովրդի մեջ կան խելացի մարդիկ, ովքեր կարող են աշխատել և լուծումներ գտնել:
բողոքի հաջորդ ցույցն, ինչպես տեղեկացրեց Լևոն Զաքարյանը, տեղի կունենա հուլիսի 19-ին, 18:00-ին: