Քիչ առաջ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից մեկնարկեց երթը` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանը պայքարել է Շուշիի ազատագրման համար իր ընկերների հետ միասին, որոնց ձերբակալել էին ապրիլի 7-ին: Շուշանյանը նկատեց` «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված 5 անդմաներին բոլորը պետք է ընդունեն որպես քաղբանտարկյալների, իսկ այն երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ երկրի իշխանությունը վաղուց իրեն սպառել է:
Շուշանյանը հավելեց նաև, որ ցույցը նպատակ ունի բարձրաձայնել`պետք է լինի խոսքի ազատություն և անկախ ամեն ինչից մարդը պետք է ունենա ազատ արտահայտվելու իրավունք: