Ազատության հրապարակում մեկնարկել է հոսանքի թանկացումը կանխելու պահանջով հանրահավաք-երթը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով, ասաց, որ հոսանքի թանկացումը կոնկրետ անձի կամ կառույցի խնդիրը չէ:
«Սա խնդիր է, որը վերաբերում է բոլորին: Մենք ողջունել ենք ցանկացած գործունեություն, որը ուղղված է հոսանքի ապօրինի թանկացման դեմ: Մեր պահանջները հստակ են և ուղղված են կոնկրետ անձնաց` Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին: Հոսանքի գինը պետք է վերանայվի. այն արդեն իսկ բարձր է: Բազմաթիվ մասնագետներ ապացուցել են, որ գործող սակագինը արդեն իսկ բարձր է: Սերժ Սարգսյանը մտածեց, որ կարող է անտեսել ժողովրդի արդարացի պահանջը: Մենք այստեղ ենք, որպեսզի տեր կանգնենք մեր պահանջներին: Մենք այս իշխանությունների ստրուկները չենք»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը:
Նշենք, որ Ազատության հրապարակը այս անգամ ևս մարդաշատ է: