տուն Լուրեր Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում մեքենա է այրվել

Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում մեքենա է այրվել

111
0

Օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:28-ին: Ամբողջությամբ այրվել է ZAZ Tavria» մակնիշի ավտոմեքենան: