տուն Լուրեր Ազատամարտիկը պահանջում է Արցախի հերոսի մեդալը. պատկան մարմինների արձագանքը

Ազատամարտիկը պահանջում է Արցախի հերոսի մեդալը. պատկան մարմինների արձագանքը

88
0

Երեկ գյումրեցի Ժիրայր Գալստյանը մամուլի ասուլիսով է հանդես եկել եւ ներկայացրել 1990-ականներին իր հետ կատարված մի միջադեպ:

Ըստ Գալստյանի՝ 1990-ականներին սպան ժամկետային զինծառայողին՝ տատի թաղմանը մասնակցելու համար  առաջարկել է թուրք բերել: Ժիրայր Գալստյանը կատարել է սպայի պահանջը: Այնպես է եղել, որ թուրքին բերելիս հակառակորդի խրամատում իրարանցում է սկսել: Ժիրայր Գալստյանը միայնակ պայքարել է ադրբեջանական դիրքի դեմ 4 ժամ, իսկ հետո ստիպված նահանջել, քանի որ հայկական կողմն օգնության չի հասել: Կատարվածի համար Ժիրայր Գալստյանին ասել են՝ դու Արցախի հերոս ես, բայց չպետք է ոչ մեկին ասես, քանի որ դա պետական գաղտնիք է, առավելեւս, որ Ժիրայր Գալստյանի այն ժամանակվա մարտական ընկերները  Գալստյանին դասալիք են ներկայացրել: 2015-ին Ժիրայր Գալստյանը դիմել է Բակո Սահակյանին՝ Արցախի հերոսի մեդալը ստանալու համար, սակայն իրեն ասել են՝ մեզ այդպիսի դեպք հայտնի չէ:

Քանի որ հիմա երկրում իրավիճակ է փոխվել, Ժիրայր Գալստյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքննություն սկսելու եւ արդարությունը վերականգնելու:

Լուսանկարը Ժիրայր Գալստյանինն է:

Ժիրայր Գալստյան

Araratnews.am-ը զանգահարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին՝ պարզաբանում լսելու, սակայն Բաբայանը տեղեկացրեց՝ իրենց այդպիսի դեպք հայտնի չէ: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց:

Սոնա Դավթյան