տուն Լուրեր Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը սկսում է հացադուլ-նստացույցը. galatv.am

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը սկսում է հացադուլ-նստացույցը. galatv.am

61
0

11147973_808206242603447_1291718316_o-320x228

Շուրջ հիսուն ազատամարտիկ, ովքեր ուրբաթ օրը Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել էին, որ այսօրվանից Ազատության հրապարակում հայտարարելու են նստացույց-հացադուլ, մտափոխվել են:

Հացադուլ-նստացույց կհայտարարի միայն ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավետիսյանը: Նա նշեց, որ նստացույց-հացադուլ այսօր ինքը կհայտարարի եւ կնստի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց, որպեսզի օմբուդսմենին հիշեցնի, որ երկրում կան, իր խոսքով, քաղբանտարկյալներ: Բայց ազատամարտիկն ասաց, որ այսօր ՄԻՊ գրասենյակի մոտ ինքը կմնա մինչեւ երեկո, որից հետո կգնա տուն եւ այնտեղ կշարունակի հացադուլը:

11159076_808206319270106_1162515232_o

ՄԻՊ գրասենյակի մոտ ինքը կվերադառնա միայն ապրիլի քսանհինգին, եւ այդ ժամանակ էլ կարող են իր մարտական ընկերները միանալ իր պայքարին: Օրակարգում փոփոխություն կատարելը ազատամարտիկը պայմանավորեց Հայոց ցեղասպանության միջոցառումներով եւ այն հանգամանքով, որ վաղվանից Հայաստան են ժամանելու տարբեր երկրների պատվիրակություններ: «Նրանք գալու են կիսելու մեր ցավը, եւ մենք հետեւաբար որոշել ենք որոշակի փոփոխություններ անել»,- ասաց նա:

Շարունակությունն՝ այստեղ: