տուն Լուրեր Ազատ մրցակցությունը՝ հիմնական գրավական. «Երևան» տոնավաճառի առավելությունները

Ազատ մրցակցությունը՝ հիմնական գրավական. «Երևան» տոնավաճառի առավելությունները

83
0

13262237_1085529421519062_1004410529_o1

«Ցանկացած ոլորտ, անկախ գործունեության ձեւից, պետք է ՀՀ-ում ունենա ազատ մրցակցության հարթակ՝ դա կլինի առեւտրի կենտրոն, կլինի բժշկական հիմնարկ ձեռնարկություն, թե կլինի շինարարական կազմակերպություն՝ անպայման պետք  է մրցակցության հարթակում լինի»: Այս մասին  Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Երևան» տոնավաճառի տնօրեն Էդգար Առաքելյանը: Նշենք, որ մայրաքաղաքում մինչեւ սեպտեմբերի սկիզբը կբացվի Երեւան տոնավաճառը: Էդգար Առաքելյանի խոսքով՝ մրցակցության պայմաններում իրենք կունենան զարգացած կառույց: «Մենք շատ ենք ցանկանում, որ «Երևան» առեւտրի կենտրոնն արեւմտյան չափորոշիչներով լինի, եւ ընդհանուր նախագիծն այդպիսին է,  բոլոր պայմանները մարդու համար ստեղծված են»,- ասաց Է. Առաքելյանը: Նա նշեց, թե իրենք ուրախ կլինեն, որ տարիներ հետո մեկ ուրիշը կարողանա կառուցվող առեւտրի կենտրոնից ավելի լավը ստեղծել, եւ ինչպես տոնավաճառի տնօրենն է նկատում,  դա է մրցակցության հիմնական գրավականը:

13225100_1085529428185728_2011919158_o1

Էդգար Առաքելյանը  նշեց, որ տոնավաճառը լինելու է հարմարավետ,  որն իր հարկի տակ ներառելու է մեծածախ և մանրածախ առևտրի տաղավարներ, սրճարաններ, հյուրանոց – հոսթել, գրասենյակային և պահեստային տարածքներ, արագ սննդի կետեր, ժամանցային վայրեր, բանկային և ապահովագրական ծառայություններ, դեղատուն, ավտոկայանատեղի և այլն: Տարածքի ընդհանուր մակերեսը 5,8 հեկտար է: «Երեւան» տոնավաճառը գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի, մարզային շրջաններից մայրաքաղաք ժամանող և մայրաքաղաքից մեկնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ավտոկայանի, երկաթգծի կայարանի և «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Վայրը հարմարավետ է ինչպես մարզերից երկաթուղային կայարան ժամանող քաղաքացիների, այնպես էլ երեւանաբնակների համար: Մեկ վայրում հնարավոր կլինի կազմակերպել առեւտուր, օգտվել տոնավաճառի կողմից առաջարկվող բազմազան ծառայություններից:

13234995_1085529418185729_448274847_o1

Էդգար Առաքելյանի խոսքով՝ ավտոկանայանատեղին իր մեծությամբ աննախադեպ է լինելու: Սա արվել է, որպեսզի հաճախորդները տարածքում մեքենան կայանելու խնդիրներ չունենան: Ի դեպ, տոնավաճառի աշխատակիցների համար գործելու է առանձնացված ավտոկայանատեղի: «Երեւան» տոնավաճառը գործադիր տնօրենը կոչում է նաեւ մեկ այլ անունով՝ փոքրիկ Ավան՝ Երեւան քաղաքում: Տարածքում գործելու է բանկ, լինելու է ապահովագրություն, ինչպես նաեւ՝ ավտոլվացման կետ: «Այսինքն լինելու է մի վայր, որտեղ հաճախորդը ոչ միայն առեւտուր անելու համար է գալու, այլեւ՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու»,- մեզ հետ զրույցում նշեց Էդգար Առաքելյանը: Նա նաեւ ասաց, որ առաջարկվող ապրանքատեսականին լայն է լինելու, գները՝ շուկայականից մատչելի: Այս ամենին զուգահեռ  տոնավաճառը կնպաստի նաեւ աշխատաշուկայի աշխուժացմանը: «Բացի այդ մեր տարածքների վարձավճարները ցածր են սահմանված, որի հաշվին էլ ապրանքների գներն են էժան լինելու»,- նշեց նա: Շուկան եւ հարակից տարածքը բարեկարգվելու է, որն էլ իր հերթին կնպաստի այցելուների թվի ավելացմանը: Էդգար Առաքելյանի խոսքով «Երեւան» տոնավաճառից օգտվելու հնարավորություն կունենան սոցիալական տարբեր շերտերի քաղաքացիներ: Սա հատկապես արվել է՝ նկատի ունենալով ազգաբնակչության վճարունակությունը: