տուն Լուրեր Ազատ արձակված քաղաքացին պատմում է

Ազատ արձակված քաղաքացին պատմում է

98
0

foto

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից ազատ արձակվեց Կորյուն Դավթյանը: Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ իրեն հարցաքննել են և գործում ինքը հանդես կգա որպես վկա: Կորյունի խոսքով իր  նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություններ չեն կիրառվել:

Ինչ վերաբերում է մնացած ակտիվիստներին, ապա Կորյունը նշեց, որ մնացած ակտիվիստներից տեղեկություն չունի, իսկ այն ակտիվիստներին, որոնք իր հետ նույն բաժանմունք են բերման ենթարկվել, ինքն անձամբ չի ճանաչում. գիտի նրանց միայն դեմքով:

Հիշեցնենք, որ բերման ենթարկված մի շարք ակտիվիստների գտնվելու վայրի մասին տեղեկություն ոստիկանությունը դեռ չի հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում: