Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։
Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվում։ Միայն հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստը կստանա շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ, ինչը նրան դարձնում է ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Այս մրցաշրջանում Ազարը «Չելսիում» անցկացրել է 24 խաղ, խփել է 9 գնդակ և կատարել գոլային 4 փոխանցում։