տուն Լուրեր Ազար. Եթե ինձ ազատություն չտրվի, կնստեմ պահեստայինների նստարանին

Ազար. Եթե ինձ ազատություն չտրվի, կնստեմ պահեստայինների նստարանին

109
0

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչ դերում է իրեն տեսնում մադրիդյան ակումբում։

«Ես սիրում եմ լիակատար ազատություն խաղադաշտում։ Երբեմն դա դժվար է, բայց եթե ինձ ազատություն չտրվի խաղադաշտում, ապա ես կարող եմ նստել պահեստայինների նստարանին։ Ինձ դուր է գալիս աջից խաղալ, սակայն կարող եմ տեղափոխվել ձախ եզր։ Ես բնազդաբար եմ խաղում։ Ես չեմ մտածում յուրաքանչյուր շարժման մասին, որոշում կայացնելը իմ մոտ մեկ վայրկյան է տևում», — Ազարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Անցած մրցաշրջանում Ազարը «Չելսիում» անցկացրել է 52 խաղ, որոնցում աչքի է ընկել 21 գոլով և 17 գոլային փոխանցումներով: