տուն Քաղաքական Միջազգային Այսօրվանից ուժի մեջ է մտնում Իրանի հետ համաձայնագիրը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Իրանի հետ համաձայնագիրը

105
0

an3001442549718

Սպիտակ տան ադմինիստրացիայից հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի` Իրանի հետ համաձայնագրի հաստատումը տապալելու փորձերից հետո, այն ուժի մեջ է մտնում այսօր: Ընդ որում, պատժամիջոցների վերացման գործընթացն աստիճանաբար է իրականացվելու ու կես տարի կտևի` կախված Թեհրանի կողմից պարտավորությունների կատարման տեմպերից< գրում է isra.com:

Իրանը պետք է Նաթանզայի գործարանից վերացնի ցենրտիֆուգերի զգալի մասը, ինչպես նաև երկրից դուրս հանի 12 տ ծավալով հարստացված ուրան, դրանից  իրեն թողնելով միայն  300 կգ-ը: Բացի այդ, Իրանը պարտավորվում է ՄԱԳԱՏԷ-ին փոխանցել միջուկային նախկին ծրագրին վերաբերող նյութերը: